fbpx
Արցախ

ՀՀ նախագահ․ «Թալիշը հայկականության իսկական խորհրդանիշ է»

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ԱՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել են Թալիշ։

ՀՀ Նախագահը ընդգծել է, որ Թալիշը հայկականության իսկական խորհրդանիշ է, որովհետև այն պատմականորեն կապված է հայ ժողովրդի, նրա մշակույթի ու ոգու հետ:

«Հպարտ եմ, որ այսօր ես կանգնած եմ երիտասարդ, հզոր մարտիկների կողքին, ովքեր ապացուցել են աշխարհին, որ իրենք տարածաշրջանի լավագույն բանակի զինվորներն են: Հպարտ եմ նաև, որ այդ զինվորները հաղթանակած բանակի հայրենյաց պաշտպաններն են. ես նրանց մաղթում եմ բարի ծառայություն: Թալիշում կարծես զգում եմ համայն հայության ներկայությունը»,-ասել է նախագահ Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ