Հուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
- Երևանում ու Աբովյանում քամու հետևանքով վնասվել են տանիքներ, կոտրվել ծառեր
- Սպասվում է քամու ուժգնացում․ խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոնները
Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: