fbpx
Արցախ

Թանկյանը դիմել է Imagine Dragons-ին Արցախի բլոկադայի հարցով

«System of Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար և դիմել Imagen Dragons խմբին՝ հորդորելով, որ չեղարկեն Ադրբեջանում կայանալիք համերգը:

«Մի քանի ամիս առաջ իմ ուշադրությանն արժանացավ Imagen Dragons-ի հայտարարությունը, որ նրանք նախատեսում են սեպտեմբերի 2-ին համերգ իրականացնել Ադրբեջանում: Ես վստահ էի, որ նրանք տեղյակ չեն, որ Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում սովի է մատնում 120 հազար մարդկանց: Ուստի ներկայացուցիչների միջոցով ես նրանց բարի նամակ ուղարկեցի՝ կոչ անելով վերանայել համերգի կայացումը, բայց ոչ մի արձագանք չի եղել: Գուցե նրանք ունեն որոշակի պարտավորություն, գուցե նրանց չի հետաքրքրում այս ամենը: Իմ ողջ գործունեության ընթացքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը, իսկ այժմ մեկ այլ ցեղասպանություն է սպասվում Ադրբեջանի կողմից: Եթե ցանկանում եք ստորագրել և միանալ այս ակցիային՝ անցեք իմ պրոֆիլ և ստորագրեք միջնորդությունը»,- գրել է Սերժ Թանկյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ