Թափանցիկությունից խոսող իշխանությունը գաղտնի է պահել աշխատավարձերի բարձրացումը․ քաղաքագետ

Ամենադիտվածներ

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ճիշտ են ասում էլի, որ իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ կերպով է այլասերում:

Էս մի քանի ժամ ա սպասում եմ, որ կհերքվի կառավարության՝ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը թաքուն բարձրացնելու «Հետք»-ի հրապարակումը, բայց արդեն պարզ ա, որ չի հերքվելու: Երբ որ անցած տարեվերջին մարզպետների ու այլ պաշտոնյաների կողմից իրենց մի քանի անգամ պարգևատրումներ տալու մասին հասարակությունը իմացավ ու աղմուկ բարձրացավ, «Իմ Քայլը» դաշինքը, իբր ականջալուր լինելով հասարակական դժգոհությանը, լսումներ նախաձեռնեց ԱԺ-ում, հայտարարություններ հնչեցվեցին, որ այսուհետ պարգևատրումները պետք է չափավոր ու խելամիտ լինեն, հասարակության համար ընկալելի, բայց տղերքն այլ լուծում են գտել. բռնել թաքուն իրենց աշխատավարձերը բարձրացրել են:

Ու էս պատմության մեջ ոչ այնքան աշխատավարձերը բարձրացնելու փաստն ա զայրացնող, որքան որ դա հասարակությունից գաղտնի է պահել մեր՝ անընդհատ թափանցիկությունից, ժողովրդին հաշվետու լինելուց խոսող իշխանությունը»:

https://www.facebook.com/armen.vardanyan.7/posts/2477450839038127

Ամենաթարմ