fbpx
Երևան

Թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող կառույցը հատում է աշխատանքների պլանավորած ծավալի 50%-ի սահմանը

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2019թ. մարտ ամսից մինչ օրս ստերջացրել, պատվաստել և համարակալել է ավելի քան 1800 շուն: Քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքների ծավալը հատում 50%-ի սահմանը:

***
2019թ. սեպտեմբերի 1-22-ը Երևանի մետրոն տեղափոխել է 1 մլն 219 602 ուղևոր: Անցած տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 5%-ով: Քաղաքապետին զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում եկամուտները հավաքագրվել է 14 մլն 955 հազար դրամով ավելի:
***
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Սիրիայից ներգաղթած շուրջ 480 ընտանիք համայնքից սոցիալական աջակցություն է ստացել:
***
Տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգումը, կանաչապատումն ու մաքրության ապահովումը Երևանի ավագանու որոշման պահանջն է: Քաղաքապետը հանձնարարել է ապահովել սահմանված նորմերի պարտադիր կատարումը:

***
Հանձնարարվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը բաց թափքով շինանյութ տեղափոխող բեռնատարների երթևեկումը քաղաքում արգելելու ուղղությամբ: Հաճախ որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանված կարգն ու աղտոտում քաղաքի փողոցները, ինչպես նաև չեն պահպանում անվտանգության կանոնները:
***
Շինարարության և բարեկարգման վարչությանը հանձնարարվել է «Վեոլիա ջուր» ընկերության հետ համատեղ աշխատանքներ տանել դիտահորերն ասֆալտի մակարդակին բերելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ