Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում մառախուղ է։
Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Facebook-ի էջից։
Նշվում է, որ ժամը 09:00-ի դրությամբ՝ մառախուղ է Մասիսի, Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում, իսկ տեսանելիությունը կազմում է 100-ից 150 մետր։
Ինչ վերաբերվում է ՀՀ-ում ավտոճանապարհներին, ապա նշվում է, որ դրանք անցանելի են։
Հիմնադրամից վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։