Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ կարող է ավարտել կարիերան: Այս մասին հաղորդում է GQ-ն:
Նա նշել է, որ եթե «Մի անգամ…Հոլիվուդում» ֆիլմը լավ ընդունելության արժանանա, հնարավոր է, որ չնկարահանի իի 10-րդ ֆիլմը:
«Գուցե ես դադարեցնեմ հենց հիմա: Գուցե հեռանամ, քանի դեռ իմ կարիերայի գագաթնակետին եմ»,-ասել է Տարանտինոն:
Տարանտինոյի խոսքով՝ ինքը հասել է «ճանապարհի ավարտին»՝ ֆիլմերի նկարահանման տեսանկյունից: Նա պարզաբանել է, որ ռեժիսորի կարիերան ավարտելուց հետո ինքը կսկսի գրքեր գրել: