Ջորջ Մայքլի Freedom ‘90 երգը և տեսահոլովակը. հեղափոխական և իկոնիկ

Ամենադիտվածներ

,
freedom iconic

Ջորջ Մայքլը թողարկեց Freedom ‘90 երգն ու տեսահոլովակը 1990 թվականին։ Տեսահոլովակը երգչի գեղարվեստական աճի և ոճային փոփոխության խորհրդանիշն էր։

Freedom ‘90-ը կարծես ոչնչացրեց Մայքլի ավելի վաղ կարիերայի խորհրդանիշները, ինչպես օինակ՝ ջուկբոքսը և կաշվե բաճկոնը, որոնք կապված էին Faith երգի տեսահոլովակի հետ։ Ինչպես նաև նա այլևս չէր տառապում աստղային հիվանդությամբ և այս երգը հիանալի միջոց էր դա ցույց տալու։  Թե՛ բառերը, թե՛ տեսահոլովակը հանճարեղ են և անժամանակ։ Տեսահոլովակում միայն մոդելներ են, իսկ Մայքլը ներկա չէ։

Այդ ժամանակաշրջանում այդպիսի քայլն իսկապես հեղափոխական էր։ Նախ՝ երգչի բացակայությունը և կիզակենտրոնում մոդելների լինելը։ Մոդելներ, ովքեր 90-ականների իկոնիկ դեմքերն էին, և այս տեսահոլովակի շնորհիվ դարձան էլ ավելի հայտնի ու պահանջված։ Նրանք էին Լինդա Եվանգելիստա, Նաոմի Քեմբլը, Քրիստի Տարլինգտոնը, Սինդի Քրոուֆորդը և Տատյանա Պատիտցը։

Երգը ազատության մասին է, իր՝ բոլոր արտահայտումներով։ Երգը այնքան հայտնի և սիրված էր, որ այն լսում էին բոլորը և ամենուրեք, հատկապես՝ նորաձևության աշխարհում։ Օրինակ՝ Versace-ն օգտագործեց Freedom-ը՝ փակելու 1991 թվականի իր աշնանային ցուցադրությունը: Ցուցադրության վերջում տեսահոլովակում նկարահանված չորս մոդելները դուրս եկան բեմ և ձեռք ձեռքի քայլեցին երգի ներքո։ Սա համարվում է նորաձևության աշխարհում ամենահիշվող պահերից մեկը։

2016-ին Vogue-ը տեսահոլովակ թողարկեց, որը այս նույն տեսահոլովակի՝ վերափոխված ձևն էր։ Ինչպես նաև 2017-ի սեպտեմբերին Versace-ի Գարուն 2018 շոուի ժամանակ Քեմփբելը և Քրոուֆորդը ՝ Հելենա Քրիստինսենի, Կառլա Բրունի-Սարկոզիի և Կլաուդիա Շիֆերի հետ միասին, փակեցին ցուցադրությունը ՝ միասին քայլելով Freedom ‘90-ի նեքո, կարծես՝ վերստեղծելով տեսահոլովակը:

 

Ջորջ Մայքլի Freedom ‘90-ը հանճարեղ, անժամանակ հիթ է, որը մեծ հաջողությամբ միացրեց նորաձևության և զվարճանքի աշխարհները։

Աննա Մարտիրոսյան

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();