fbpx
Երևան

Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բազայում առկա 14167 տնտեսվարողից ավելի քան 70%-ն արդեն ծանուցվել է:

Քաղաքապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը՝ հաշվի առնելով, որ ձմռան ամիսներին ևս սահմանված կարգի համաձայն տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերը
Տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան:

Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, աշխատանքներն ընթացքի մեջ են:Երևանում փակ հանքերի տարածքները կկանաչապատվեն: Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այժմ քայլեր են ձեռնարկվում վերոնշյալ տարածքները համատեղ վերափոխելու և Իլ դը Ֆրանսի հաջողված փորձը Երևանում կիրառելու ուղղությամբ:

Ընթացքի մեջ են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված, զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները: Որպեսզի հանգստի գոտու բարեկարգումը կրի համալիր բնույթ և ընդգրկի նաև երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված՝ այգուն հարակից հուշահամալիրը, հուշարձանի վերականգնման համար հայտարարվել է նախագծման մրցույթ: Հաղթող կազմակերպության հետ առաջիկայում կկնքվի պայմանագիր:

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը:

Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց – Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում:
Ամբողջությամբ պատրաստ է Ջրվեժում ավտոբուսների նոր հավաքակայանի կառուցման նախագիծը: Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ են տարվում ծրագիրը գործնական փուլ տեղափոխելու համար:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից 12-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այժմ բանակացություններ են տարվում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ հիմնանորոգվող մանկապարտեզների թիվն ավելացնելու, ինչպես նաև ծրագրի երկրորդ փուլում պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ