Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ասաց` չեմ բացառում, որ տարբեր բաներ կպարզվեն ընդդիմադիր գործիչների մասին, տարբեր քրգործեր կան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբնյանը հայտնեց, որ հանրային մեծ դժգոհություն չկա ներկայիս իշխանության աշխատաոճի նկատմամբ: Հարցին, թե արդյոք Ռուբինյանը բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, վերջինս պատասխանեց, որ նման անհրաժեշտություն չի տեսնում, բայց ոչինչ չի բացառում և չի բացառում, որ տարբեր փաստեր կպարզվեն ընդդիմադիր գործիչների վերաբերյալ:
Անդրադառնալով արցախյանի հիմնահարցի վերաբերյալ բանակցությունների փուլին՝ Ռուբինյանը նշեց, որ ցանկացած հակամարտություն աշխարհում պետք է լուծվի բոլոր կողմերի ժողովուրդների համաձայնությամբ: «Կա՛մ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կա՛մ այս հակամարտությունը չի լուծվի»,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած բանակցային գործընթացի մասին կողմերը միաժամանակ հայտարարություն կտարածեն: