Սեպտեմբերի 6-ին ՍԱՏՄ-ն հայտնել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից:
«Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ, և շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով՝ Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից»,- նշված է հաղորդագրության մեջ: