Ֆիզգորոդոկում ապօրինի օտարված հողատարածքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

Ամենադիտվածներ

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները այցելել են Ազատության հուշարձան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆիզգորոդոկի բնակիչները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Բնակիչների հաղորդման հիման վրա օգոստոսի 30-ին դատախազությունը գործ է հարուցել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և դրա արդյունքում ծանր հետևանքների հանգեցնելու հիմքով։ Գործն ուղարկվել է ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դրան զուգահեռ, տեղեկացնում ենք նաև, որ մի քանի օր է՝ Ալիխանյան 6/1 հասցեում շինարարական աշխատանքները կանգնեցված են։

Մենք ակնկալում ենք, որ Դատախազությունը կկասեցնի հնարավոր շինարարությունը մինչև գործի քննության ավարտը՝ քրեական գործի համար կարևոր ապացույցները անվնաս պահպանելու նպատակով։

Սա Ֆիզգորոդոկի պայքարի առաջին միջանկյալ հաղթանակն է։

Բնակիչները շարունակելու են իրավական պայքարը, զուգահեռաբար չեն դադարեցնելու քաղաքացիական նախաձեռնություններն ու խնդրի բարձրաձայնումը։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք

Անհապաղ տրամադրել տարածքի՝ Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումներին ենթակա լինելու հիմքերն ու եզրակացությունը։

Հեռացնել շինհրապարակի ցանկապատը, որն ապօրինաբար տեղադրվել է մայթերին, ճանապարհին, հանրային տարածքում՝ առանց հողօգտագործման համապատասխան թուլտվության։ Այդ տարածքների նկատմամբ օգտագործման իրավունքը կարող էր հաստատվել բացառապես պետական գրանցումը հավաստող փաստաթղթի առկայությամբ, որը տվյալ պարագայում բացակայում է։

Իրավապահ մարմիններին դիմել՝ Ռատկո ՍՊԸ կառուցապատող կազմակերպությանը՝ առանց հողօգտագործման թույլտվության համայնքային հողում ապօրինի աշխատանքներ իրականացնելու մասով պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ավագանու արտահերթ նիստ հրավիրել՝ խնդիրը քննելու և քաղաքին պատկանող հողը վերադարձնելու քայլեր ձեռնարկելու համար՝ ապահովելով բնակիչների ներկայացուցիչների մասնակցությունը»։

Աղբյուրը՝ infocom.am

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();