ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքերի և դրամական միջոցների վրա կալանք է դրված։ Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահանջում է Տարոն Մարգարյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 միլիարդ դրամի գույքեր և դրամական միջոցներ։
Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը 2025 թվականի սեպտեմբերի 8-ին դատարան է հանձնել Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, որոնք կապված են Երևանի քաղաքապետի պաշտոնում գտնվելու ժամանակ իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետ։ Ներկայումս քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում։

