Հուլիսի 19-ին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հարցերին պատասխանելիս պատասխանեց նաև այն հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրավիրվել է հարցաքննության։
«Տարոն Մարգարյանը այս փուլում դեռևս չի հրավիրվել Ազգային անվտանգության քննչական վարչություն, բայց կհրավիրվի», – նշեց ԱԱԾ պետը։
Վանեցյանը նաև հավելեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել։