Քաղաքական հետապնդման հարց չի կարող ծագել․ Տարոն Սիմոնյանը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Հրապարակող՝

Քաղաքական հետապնդման հարց չի կարող ծագել․ Տարոն Սիմոնյանը՝ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

Այն հոդվածը, որի հիման վրա տեղի է ունեցել Արսեն Բաբայանի ձերբակալությունը, համաներման տակ ընկնող հոդված է և բնականաբար, այդ ձերբակալությունը պետք է տեղի չունենար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելուն և մեղադրանք առաջադրելուն:

«Եթե դա տեղի է ունեցել թյուրիմացության արդյունքում, նրան պետք է անհապաղ ազատ արձակեին: Որքանով ես տեղյակ եմ, հիմա հոդվածը փոխվել է, որը չի ընկնում համաներման տակ: Այդ հարցի հետ կապված քաղաքական հետապնդման հարց չի կարող ծագել, որովհետև կոնկրետ իրավական դաշտում դեռևս տեղավորվում է: Հետագայում, եթե իրավական դաշտում չտեղավորվի նոր հոդվածի հետ կապված, մենք կբարձրաձայնենք, ինչպես երեկ բարձրաձայնեցի առաջին հոդվածի հետ կապված»,-ասաց Սիմոնյանը

Նա նշեց, որ կսպասի, մինչ ամբողջական տեղեկատվություն ստանամ, թե ինչ է տեղի ունեցել, կոնկրետ գործողություններն ինչպիսին են, կոնկրետ ինչ հոդվածներով են, ինչու են կոնկրետ անձինք մեղադրվում, և հետո միայն համապարփակ կարձագանքի:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբայանը խեղաթյուրել է Գագիկ Հարությունյանի դիմումն իրականում 2018 թվականի մարտի 5-ին ԱԺ մուտք լինելու հանգամանքը, մուտքագրման ամսաթիվը նշելով 2018 թվականի մարտի 2-ը։ Այս եղանակով Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Ամենաթարմ