fbpx
Աշխարհ

Ստոլտենբերգը՝ ՌԴ-Թուրքիա համաձայնագրի մասին

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 24-ին և 25-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Սիրիայի հյուսիս-արևելքի իրադրությունը, միաժամանակ դաշինքը վաղաժամ է համարում ՌԴ-ի և Թուրքիայի պայմանավորվածությունները գնահատելը: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը:

«Կարծում եմ, որ այժմ վաղ է գնահատել համաձայնագրի հետևանքները, որը ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև»,- հոկտեմբերի 23-ին ասել է նա լրագրողներին:

Դրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը նշել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում հրադադարի համաձայնագիրը, որն ավելի վաղ կնքվել էր ԱՄՆ-ի միջնորդությամբ, հակամարտության քաղաքական լուծման հիմքն է:

«Մենք տեսանք, որ կարելի է շարժվել դեպի քաղաքական լուծում… Հարկավոր է, որ մենք ավելի առաջ շարժվենք Սիրիայում իրական, բանակցային, քաղաքական լուծում ունենալու համար»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ