Տաշիր բարեգործական հիմնադրամը 150 մլն դրամ է հատկացրել շտապօգնության աշխատակիցներին

Հրապարակող՝

Դամասկոսի կենտրոնում բռնկած հրդեհը յոթ երեխայի կյանք է խլել

Ամենադիտվածներ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտնում է, որ դրամական պարգևատրում է սահմանել Հայաստանի շտապօգնության ծառայության աշխատակիցների համար:
1346 բուժաշխատողներին (բժիշկներ, բուժքույրեր/բուժեղբայրներ ու վարորդներ) կհատկացվի ավելի քան 150 մլն դրամ։

Այս նախագիծը, ինչպես և Հայաստանում համավարակի հաղթահարմանն ուղղված նախորդ ծրագրերը, անձամբ «Տաշիր» ընկերությունների խմբի և նույնանուն հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունն է։

«Դժվար ժամանակներում ժողովրդին տրամադրվող աջակցությունը մեզ համար գերակա խնդիր է։ Մենք միշտ անելու ենք մեր ուժերից կախված ամեն ինչ օգնելու բժիշկներին ու պաշտպանելու մարդկանց առողջությունն ու կյանքը նման բարդ իրավիճակներում» , – ասել է Սամվել Կարապետյանը։

Ամենաթարմ