«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին 6000 գիրք է նվիրաբերել: Հայտնի է, որ հավաքածուն մոտ ժամանակում հասանելի կլինի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին:
«Հավաքածուն հատկապես արժեքավոր է հայալեզու և օտարալեզու հայագիտական, պատմագրական, պատմագիտական, աղբյուրագիտական և մատենագիտական կարեւոր հրատարակություններով, հայերեն և օտարալեզու տարբեր արժեքավոր բառարաններով, հանրագիտարաններով, ինչպես նաև մի շարք կարևոր պարբերականների ամբողջական հավաքածուներով»,-ասված է հիմնադրամի գրառման մեջ:
Այս մասին ասվում է հիմնադրամի կայքում:

