Հունվարի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնական նամակով հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մասնակցելու ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի։ Այս մասին նա հայտնել է իր Facebook-ի էջում։
Թաթոյանը նշել է, որ Փաշինյանը կարող է առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ և վայր։ Նա հավելել է, որ նամակը պաշտոնապես մուտք կարվի Կառավարության աշխատակազմ։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել թափանցիկ և հրապարակային քննարկում՝ կարևոր քաղաքական հարցերի շուրջ։
Հայտնի չէ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարձագանքի հրավերին և կմասնակցի բանավեճին։ Սակայն այս նախաձեռնությունը կարող է դառնալ կարևոր քայլ վարչապետի պոպուլիստական հայտարարությունների իրական բնույթը բացահայտելու և նրա խոսքերի դատարկությունը մերկացնելու գործում։

