Փարիզում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆրանսահայերի ու Ֆրանսիայի պետական այրերի հետ հանդիպմանը զեկույցով է հանդես եկել։
Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
- Արարատ Միրզոյանը մեկնում է Ֆրանսիա
- Թաթոյանը մեկնում է Ֆրանսիա․ նա բարձրաստիճան հանդիպումներ կունենա պետական մարմիններում
«Եվրամիության պատգամավորների և Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը Փարիզի Պալե-Ռոյալ թատրոնի (Théâtre du Palais-Royal) շենքում դեկտեմբերի 6-ին հանդես եմ եկել հիմնական զեկուցումով:
Հանդիպմանը մասնակցել են 500-ից ավելի Հայկական սյփյուռքի կառույցների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Ֆրանսիայի պետական այրեր:
Զեկույցում մանրամասն խոսել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումների և ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին, ինչպես նաև այն մասին, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների հեռացում ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից», – գրել է ՄԻՊ-ը: