Արարատ Միրզոյանը մեկնում է Ֆրանսիա-Azat TV
Տնտեսություն

Արարատ Միրզոյանը մեկնում է Ֆրանսիա

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-ից 10-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նշվում է, որ Միրզոյանը այցի շրջանակներում մասնակցելու է Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:

Մամուլի խոսնակը հայտնել է, որ Միրզոյանն այցի շրջանակներում մասնակցելու է նաև «Հայաստանի էսպլանադի (այգու)» բացման պաշտոնական արարողությանը։

Նշվում է նաև, որ Հայաստանի ԱԳ նախարարը այցի ընթացքում կունենա գործընկերային հանդիպումներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ