Իրավական

Թաթոյանը հայերի նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-ի խոշտանգումների վերաբերյալ հատուկ զեկույցով է հանդես եկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի 2021թ. մարտի 8-ի նիստում հատուկ ձևաչափով տեսաուղերձով է հանդես եկել, իսկ տեսաուղերձից առաջ խորհրդին է ներկայացվել ՄԻՊ-ի ավելի ծավալուն գրավոր զեկույցը:

Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ նման հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

«Թե՛ տեսաուղերձում, թե՛ գրավոր զեկույցում նշվում է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը խոշտանգել են ու դաժան վերաբերմունքի ենթարկել հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի տեսանյութերում օգտագործում են նույն բառերը, ինչ գործածվում են ադրբեջանական պաշտոնական ելույթներում:

Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:

Տեսաուղերձում ու գրավոր զեկույցում հատուկ է շեշտվում ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց ազատ արձակման ու վերադարձի արհեստական ձգձգման մասին, չնայած միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջներին, ինչը պատճառում է հոգեկան տառապանք նրանց ընտանիքներին ու էմոցիոնալ խորը ցավ հայաստանյան հասարակությանը», – ասված է գրառումում:

Նշվում է նաև, որ նիստը նվիրված է եղել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը։

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1646629162191208?__cft__%5B0%5D=AZX73_qk4_GNLtHvDHRL7rTt5hlUgfj4hUgzBVZHDqjzIGcWygUiqiAxcS9Nljck03aUg1bG8NBx_9FLfg5n5-0mfUkIk3-zBt9ePEKEVEtL7KloSUgdZuIdp7U0oEUqYv5iMM2aOPPRx9jYRVmQ6Gtv7BfQ7YHK76w7gP9uVJXnqA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ