fbpx
Քաղաքականություն

Թավշյա հեղափոխությունը բոլորինս էր. Ռուբեն Ռուբինյան

«Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլին, Արարատին, Սասունին ձերբակալեցին։ Սանասարյանին ու Արմենին ձերբակալել էին նախորդ օրերին։ Մինչև հասա Հանարապետության հրապարակ՝ բռնել էին նաև Ավինյանին։ Արայիկին էլ հաջողվել էր վերջին պահին չբռնվել ու թաքնվել։

Էդպես ունեցա երբևէ առաջին հրապարակային ելույթս։

Ելույթումս ասացի, որ բանտերը չեն բավարարելու բոլորիս տեղավորելու համար, և որ անհնար է բռնել բոլոր ղեկավարներին, որովհետև այս հրապարակում բոլորը ղեկավար են։

Ու սա քաղաքական տրյուկ չէր։ Թավշյա հեղափոխությունը ոչ Նիկոլի, ոչ իմ, ոչ էլ «Իմ Քայլի» հեղափոխությունը չէր՝ այն բոլորինս էր։ Եվ Քաղաքացու օրը նույնպես մեր քաղաքական թիմինը չէ՝ այն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներինն է։ Կանցնեն տարիներ, «Իմ Քայլն» այլևս չի լինի իշխանություն, չի ունենա նույն վարկանիշը, բայց Քաղաքացու օրը պիտի մնա՝ որպես հիշեցում այն բանի, որ ստից, կոռուպցիայից, ապօրինությունից ու անարդարությունից ելք կա՝ եթե դա ուզում է քաղաքացին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2329288737093240

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ