Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզի սահմանապահ գյուղերում կառուցվել է 4 ռմբաստարան:
«Հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարաններ են կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի:
Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից»,-ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:
Ցանկացողները կարող են օգնել թաքստոցների կառուցմանը՝ կատարելով հանգանակություն։