Այս սեպտեմբերի մեկը Գանձաքար գյուղի դպրոցականները չեն դիմավորի իրենց հարազատ դարձած պատերի ներքո: Դրանք այլևս հուսալի և անվտանգ չեն, ինչպես և՝ դպրոցի շենքն ամբողջությամբ: Այդ մասին հայտնի դարձավ 3 տարի առաջ, երբ փորձագետների խումբն այցելեց դպրոց: Գանձաքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Մեհրաբյան խոսքով՝ դպրոցը ճանաչվել է 4-րդ աստիճանի սեյսմիկ վտանգավոր և քանդման ենթակա:
Հատկացվել է 1 մլրդ 882 մլն դրամ: Շինարարության ավարտը 2023-ի ամռանն է: Մինչև այդ ուսումնական գործընթացը կանցկացվի գյուղում հարմարեցված շինություններում, դասապրոցեսը չի տուժի։
Ավելի լավ դպրոցի սպասելիք ունեն նաև սահմանամերձ Կիրանցում և Դովեղում: Առաջիկայում այդ երկու գյուղերում ևս կմեկնարկի նոր դպրոցի շինարարությունը: Երեք նոր դպրոցի կառուցումն աննախադեպ է վերջին 30 տարում:
Աղբյուրը՝ 1lurer.am