fbpx
Մարզեր

Տավուշի մարզպետը հանդիպել է ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների հետ

Այսօր մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց Տավուշի մարզի ուժային կառույցների և բնապահպանության ղեկավարների՝ Բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի, «ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի, ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանի, Անտառտնտեսության տնօրեն Վարդգես Աթոյանի, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանի, Տավուշի մարզային վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և այլ համապատասխան կառույցների պաշտոնյաների հետ:

Վարչության ոստիկանապետ Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ վերջին 10 օրվա ընթացքում փայտ տեղափոխող մեքենաների քանակը 3 անգամ նվազել է:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին վերջին շրջանում կատարված իրադարձությունները և փորձեցին մշակել, առաջարկել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորինս կկանխեն փայտի անօրինական հատումը և իրացումը:

«ՀայԱնտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը հայտնեց, որ փայտի մթերումը և իրացումը այս պահին կատարում է «ՀայԱնտառը»:

Առաջարկվեց հնարավորինս բացառել քաղաքացի-անտառ շփումը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ