fbpx
Քաղաքականություն

Տավուշի մարզպետը՝ բազմամարդ խնջույք կազմակերպելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարզպետը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը:

 

«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/governor.of.Tavush/posts/719584205501226

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ