Առողջապահություն

Տավուշում պապը փայտով ծեծել է թոռներին․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում գրել է․


«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։

Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։

Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։


Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար»:

Խոսնակը հավելել է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ