Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ չգործող տաղավար է այրվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 09։19-ին ահազանգ է ստացել, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մանկական այգում այրվում է չգործող տաղավար»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։