Թբիլիսիում տասնյակ մարդիկ շղթա են կազմել՝ ի նշան համերաշխության Բելառուսի ժողովրդի։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերն ու գործադուլները շարունակվում են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո:
Բացի Վրաստանից, նմանատիպ հանրահավաքներ են անցկացվում նաև 25 այլ երկրներում:
Ակցիայի մասնակիցները ցույցի էին եկել Բելառուսի, Լիտվայի ու ԵՄ-ի դրոշներով: Ցուցարարաները 1 կմ-ոց կենդանի շղթա էն կազմել Թբիլիսիում Բելառուսի ու Լիտվայի դեսպանությունների միջև, հենց այդքան է նրանց միջև ընկած հեռավորությունը:
Ցուցարարները համերաշխություն են հայտնել քաղբանտարկյալներին և հուսով են, որ Լուկաշենկոն վայր է դնելու նախագահի իր լիազորությունները:
