fbpx
Աշխարհ

Թբիլիսին Կիևին խորհուրդ է տալիս պաշտոնի չնշանակել Սաակաշվիլիին

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն երկրի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին արկածախնդիր է անվանել։ Նա Կիևին խորհուրդ է տվել որևէ պաշտոնի չնշանակել նրան։ Այս մասին վրացի պաշտոնյան հայտարարել է տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։

«Մեզ համար դա խնդիր չէ։ Մենք գիտենք, թե ինչպես է ավարտվել դա նախորդ անգամ, և ինչ է եղել արդյունքը։ Եվ հիմա արդյունքը լինելու է նույնը, քանի որ խոսքն արկածախնդրին պաշտոնի նշանակելու մասին է», – ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ երեկ Սաակաշվիլի Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ