fbpx
Իրավական

Թբիլիսիում բացահայտվել է համացանցով թմրանյութերի իրացմամ զբաղվող հանցավոր խումբ

Վրաց իրավապահները Թբիլիսիում բացահայտել են համացանցի՝ Telegram մեսենջերի միջոցով թմրանյութերի իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Ըստ սխեմայի՝ համացանցով պոտենցիալ գնորդի հետ իրացվող ապրանքատեսակի ու գնի շուրջ պայմանավորվելուց հետո խմբի անդամներն այն տեղադրում էին պայմանավորված վայրում՝ թողնելով հուշող նշաններ:

ՆԳՆ-ին և Գլխավոր դատախազությանը 2 ամիս է պահանջվել՝ համացանցում թմրամիջոցների վաճառքի սխեման բացահայտելու համար: Գործով ձերբակալվել է 5 մարդ: Այդ մասին հունվարի 25-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Կենտրոնական հետաքննչական վարչության տնօրեն Վլադիմիր Բորցվաձեն:

Խմբում աշխատանքի հստակ բաժանում էր սահմանված: 5 կալանավորվածներից երկուսը ստեղծել էին Telegram խմբավորումներ, այսպես կոչված, «драг» խանութներ,իսկ համացանցային հարթակում՝ «մաթանգ»՝ դեղամիջոց վաճառող առցանց խանութ: Երրորդ ձերբակալվածը բոլոր այդ խմբերի օպերատորն էր: Նրա գործառույթը դեղերի վաճառքն էր: Մնացած երկուսը փաթեթավորւոմ էին թմրանյութը և տեղադրում պայմանավորված տեղում,որտեղից արդեն գնորդը վերցնում էր պատվիրած ապրանքը:

Կալանավորվածների անձնական ստուգման ժամանակ ոստիկանությունն առգրավել էր 100գ հաշիշ, իսկ նրանց բնակարաններից մեկում՝ նոր տեսակի հոգեմետ բիոթմրանյութ՝ նախատեսված համացանցով վաճառքի համար:

Ոստիկանությունը քաղաքի տարբեր թաքստոցներից առգրավել է բոլոր թմրանյութերը: Ըստ տեղեկության՝ գործընթացը շարունակվում է:

Հաղորդում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ