fbpx
Հասարակություն

Թբիլիսիում բախումներից տուժած հայազգի ցուցարարը վիրահատվել է

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, որը վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։

«Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են հիվանդանոց և տեղում հետաքրքրվել տուժածի վիճակով։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հայտարարություններով»,- տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ