Ինչպես հայտնել էինք` Վրաստանն այսօր հյուրընկալել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչներին և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչին:
Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ՝ մարշալ Սեր Ստյուարտ Պիչի գլխավորությամբ: Նիստին տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչների համար ծրագրված են ՆԱՏՕ-Վրաստան առկա փաթեթի իրականացման, պաշտպանական ուժերում ընթացող բարեփոխումների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի օպերացիաներին և վարժանքներին մասնակցելու մասին շնորհանդեսներ:
Մարտի 28-ին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն կհյուրընկալվի «Վազիանի» ռազմական կենտրոնում՝ ծանոթանալու մարտական պատրաստության կենտրոնի հետ, ինչպես նաև հետևելու պաշտպանության ուժերի մարտական պատրաստվածությանը: