fbpx
Աշխարհ

Թբիլիսիում կրքերը չեն հանդարտվում․ ցուցարարները շարժվելու են դեպի Իվանիշվիլիի առանձնատուն

Թբիլիսիում բողոքի ակցիաները շարունակվում են: Այս պահին ծայրահեղ լարված է իրադրությունը խորհրդարանի շենքի մոտ: Վերջին իրադարձություններից  հետո այսօր առաջին անգամ է գումարվում խորհրդարանի նիստը: Ընդդիմադիր առաջնորդների  գլխավորությամբ ցուցարարները հավաքվել են  խորհրդարանի մուտքի մոտ, պաստառներով և սուլոցներով  բողոքում են ռուս պատգամավորներին ներս  թողնելու դեմ:  Ակցիայի մասնակիցները պահանջում են  իշխանություններից ՆԳ նախարարի հրաժարականն ու ազատ արձակել հունիսի 20-ի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:

Թբիլիսիի ցուցարարներին, ամենայն հավանականությամբ, կմիանան Վրաստանի այլ քաղաքներում  անցկացվող ակցիաների  մասնակիցները: Արդեն մի խումբ ցուցարարներ Բաթումիից մայրաքաղաք են հասել:

Վրաններ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատան մոտ: Ցուցարաները նաև բողոքի այստարբերակով են որոշել առաջ գնալ:

Խորհրդարանի դիմացի բեմահարթակում տեղադրված է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ: Սա, որպես հիշեցում ,որ  բախումների հետևանքով  երկու մարդ կորցրել էր աչքը:

 

Իշխանությունները մասամբ կատարել են   ակցիայի մասնակիցների պահանջը՝ պաշտոնանկ  են արել  խորհրդարանի խոսնակին:Կատարել են  նաև խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին վերադառնալու պահանջը: Ցույցի ընթացքում հատուկ միջոցներ կիրառած որոշ իրավապահների լիազորություններ դադարեցվել են, երկուսի նկատմամբ քրեական գործ է  հարուցվել:

ՆԳ նախարարի հրաժարականի հարցում, սակայն, իշխանությունները չեն շտապում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ