fbpx
Աշխարհ

Թբիլիսիում օդի աղտոտման համար տուգանք է սահմանվել

Թբիլիսիում օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման նպատակով շինանյութերի օգտագործման վերահսկողությունը կխստացվի: Խոշոր տուգանքներ կսահմանվեն փոշի արտանետող նյութերի մշակման ու պահպանման համար: Այդ մասին հաղորդել է «Իմեդի» հեռուստաալիքը:

Օրինագիծը նախատեսում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ մտցնել: Այն մշակել է Վրաստանի խորհրդարանի Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության կոմիտեն: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի նոր դրույթները տարածվում են նաև փոշոտ նյութերի տեղափոխման վրա:

Տուգանքները կկիրառվեն նաև այն վարորդների նկատմամբ, ովքեր մայրաքաղաքում երթևեկում են շինանյութերով աղտոտված անվադողերով: Օրինագիծը նախատեսում է նաև պատժամիջոցներ շինհրապարակում թողած փոշոտ շինանյութերի համար, որոնց մակերևույթը բաց է մնացել: Խախտում կատարողները կպատժվեն 500 լարիից (մոտ $189) 1000 լարիի (ավելի քան $377) չափ տուգանքով: Խախտման կրկնման դեպքում ֆիզիկական անձանց տուգանքի չափը կկրկնապատկվի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ