fbpx
Հասարակություն

Թբիլիսիում պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական դեպքի առիթով և իր զորակցությունը հայտնում զոհերի հարազատներին ու վրացի բարեկամ ժողովրդին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ