fbpx
Հասարակություն

Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել

ՌԴ Վորոնեժի մարզում երկու հայ երեխա է մահացել: 3-ամյա տղան և 2-ամյա աղջիկը մահացել են գազի արտահոսքից թունավորումից:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շրջանային դատախազության հաղորդագրությունը: Երեխաների մարմինները գտել են Սեմիլուկսկի շրջանի Ստարայա Վեդուգա գյուղում, ֆերմայի բնակելի տարածքում:

«Նախնական եզրակացության համաձայն՝ երեխաները մահացել են գազից թունավորվելու հետևանքով: Ծնողները նրանց թողել են ֆերմայի բնակելի տարածքում, որտեղ ինքնաշեն մետաղական վառարան է եղել»,- ասված է հաղորդագրությունում: Դատախազության տվյալներով՝ երեխաների ծնողները Հայաստանի քաղաքացի են, Ռուսաստան են ժամանել 2018 թվականի ապրիլին և գրանցվել միգրացիոն կենտրոնում: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են:

Աղբյուր՝ factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ