Վրաստանի ՆԳՆ-ն բացահայտել է հանցավոր խումբ, որը Թբիլիսիում համացանցով միջոցով թմրանյութ է իրացրել: Թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման, ինչպես նաև թմրամիջոցների վաճառքի փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 21 և 44 տարեկան 2 անձ:
Թմրամիջոցների ինտերնետ վաճառքի դեպքում պոտենցիալ գնորդին թմրանյութի թաքստոցի տեղը հայտնում էին միայն գումարը փոխանցելուց հետո:
44-ամյա տղամարդու բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր: Ձերբակալված անձանց թմրանյութերի ձեռքբերման և իրացման մեղադրանքով սպառնում է 7-ից 14 տարվա ազատազրկում:
Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ձերբակալել է նաև հանցավոր խմբի մյուս անդամներին: