TCF-ը ձեռք է բերել Gadget Flow ընկերությունը՝ հավատարիմ մնալով լավագույն նորարարությունները կյանքի կոչելու իր առաքելությանը:
Gadget Flow-ի ձեռքբերումն ավելի է հարստացնում TCF-ի կենսունակ էկոհամակարգը՝ կամրջելով լավագույն նորարարական պրոդուկներ ստեղծողներին հաճախորդների հետ։
TCF-ը հայտարարեց Gadget Flow-ի՝ նորարարական պրոդուկտների որոնման ամերիկյան առաջատար հարթակի ձեռքբերման գործարքն ավարտելու մասին։ Այսպիսով TCF-ը գրավում է նորարարությունների ոլորտի առաջատար դիրք աշխարհում։
Այս ձեռքբերումը նոր էջ է բացում TCF-ի բոլոր շահառուների համար, քանի որ հիմա նորարարություններով հետաքրքրվող միլիոնավոր մարդկանց էլ ավելի հասանելի են լավագույն ստեղծարարների գաղափարներից ծնված հետաքրքիր պրոդուկտները։
Փորձը ցույց է տվել, որ գործունեության ողջ ընթացքում TCF-ի աջակցությունը կենսական է եղել պրոդուկտ ստեղծողների և նրանց գործունեության արդյունքին սպասող հաճախորդների կյանքում։ TCF-ը միշտ իր շահառուների հետ է՝ գաղափարի կենսունակության ստուգումից մինչև պրոդուկտի հաջողությամբ գործարկում և վաճառք՝ քրաուդֆանդինգային և e-commerce հարթակներում։ Gadget Flow-ի ձեռբերումը TCF-ը դարձնում է պրոդուկտի հաջողակ գործարկմամբ հետաքրքրված ստեղծարարների ամենացանկալի գործընկերը։
“TCF-ի էկոհամակարգում Gadget Flow-ի ներգրավումը խոսում է մեր առաքելությունը հետևողական ձևով իրականացնելու մասին։ Մենք կառուցել և անընդհատ բարելավում ենք մեր էկոհամակագը, որի միջոցով թռիչքային հաջողությունների ենք հասցնում ամենաազդեցիկ գաղափարները։ Gadget Flow-ն՝ իր միլիոնավոր օգտատերերով, իդեալական համապատասխանում է իրենց պրոդուկտի հաջողությամբ հետաքրքրված բոլոր ստեղծարարներին՝ և՛ Prelaunch.com-ում պրոդուկտի կենսունակությունը ստուգելու, և՛ քրաուդֆանդինգային կամ е-commerce հարթակներում արշավներ իրականացնելու համար” – ասում է TCF-ի համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանը:
“Մենք շատ ոգևորված ենք Gadget Flow-ն TCF էկոհամակարգի մաս տեսնել, հատկապես այսքան տարիների արդյունավետ համագործակցությունից հետո։ Համոզված ենք, որ այդ գործարքը, թե՛ Gadget Flow-ն ավելի կուժեղացնի, և թե՛ TCF-ին կտա քրաուդֆանդինգի և e-commerce ոլորտների բոլորը մեկում ծառայություններ առաջարկող անքննարկելի առաջատարի դիրք”- հավելում է Gadget Flow-ի հիմնադիր և նախկին տնօրեն Էվան Վարսամիսը։
“Այս ձեռքբերումը նաև կարևոր է միջազգային փորձի մեկտեղման և ավելի արդյունավետ օգտագործման առումով։ Ընկերությունների թիմերը փորձի փոխանակման միջոցով կկարողանան լավագույն որակն ապահովել TCF-ի և Gadget Flow-ի շահառուների համար։ Մեր թիմը շատ ոգևորված է այս ձեռքբերմամբ, քանի որ միջազգային մրցակցության մեջ առաջատար լինելու համար Gadget Flow-ի փորձառու թիմն էլ իր մեծ ազդեցությունը կունենա։ Թիմերի մեջ սկսված համագործակցությունը, արդեն իսկ սկսել է իր պտուղները տալ։ Gadget Flow-ի նորանշանակ տնօրենն է դարձել TCF-ի թվային գովազդների բաժնի ղեկավար Աստղիկ Ազարյանը”-տեղեկացրեց TCF-ի համահիմնադի, Մարդկանց ու մշակույթի ղեկավար Մարիամ Համբարձումյանը։
Գործարքի իրականացման ողջ ընթացքի ֆինանսական խորհրդատվությունն կատարվել է Երևանում տեղակայված Dimension Investments ընկերության կողմից։
TCF-ի մասին
TCF-ը բազմակոմպոնենտ էկո համակարգ է, որն օգնում է ստեղծարարներին գնահատել գաղափարի կենսունակությունը և հաջողությամբ իրականացնել արշավներ քրաուդֆանդիգային ու e-commerce հարթակներում, ինչպես նաև հնարավորություններ է ստեղծում ստեղծարարներին կրթվելու ու համագործակցելու։ Իսկ նորարարություններով հետաքրքրված միլիոնավոր մարդկանց համար հնարավոր է դարձնում տեղեկանալ պրոդուկտների մասին աշխարհի ամենավերջին նորություններին և դրանք լավագույն պայմաններով ձեռբ բերել։ TCF-ն այն եզակի ընկերություններից է, ում հաջողվել է կյանքի կոչել 1,000-ից ավել նորարարական գաղափար՝ ընդհանուր առմամբ հավաքելով 100 միլիոն դոլարից ավել գումար։
Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thecrowdfundingformula.com/
Gadget Flow-ի մասին
Gadget Flow-ն նորարարական պրոդուկտներ բացահայտելու առաջատար հարթակ է, որտեղ միլիոնավոր նորարություններ սիրող օգտատերեր ծանոթանում են տեխնոլոգիական, սարքեր սարքավորումների ոլորտների և քրաուդֆանդինգային արշավներում առկա ամենավերջին նորություններին։ Հարթակում կա 250 կատեգորիաներում տեղաբաշխված մոտ 30,000 նորարարական պրոդուկտ։ 2011 թ-ից ի վեր Gadget Flow-ն երկու անգամ ներառվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների թոփ 360 ձեռնարկատիրական ընկերությունների ցանկում։
Ավելին իմանալու համար այցելեք՝ https://thegadgetflow.com/