Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հետաձգել է այս տարվա աշխարհի առաջնությունը, որը պետք է անցկացվել Կորեայում։
Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Այն տեղափոխվել է 2021 թվական, սակայն կոնկրետ ամսաթիվ չի նշվում։ Անցկացման ժամկետները կճշգրտվեն հուլիսի 10-ին նախատեսված նիստում։
Բացի աշխարհի առաջնությունը, խնդիրներ են առաջացել նաև 2020 թվականի մրցույթների ժամանակացույցի հետ ու այժմ ֆեդերացիան ուսումնասիրում է այլընտրանքային միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը։