Ոստիկանապետի տեղակալը կգործուղվի Ստամբուլ

Հրապարակող՝

Լորենցո փոթորիկն ուժգնացել է․ այն հասել է 5-րդ կատեգորիայի

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը նոյեմբերի 21-26-ը կգործուղվի Ստամբուլ։

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության e-gov.am հատուկ կայքում հրապարակման որոշման էլեկտրոնային տարբերակից։

Ֆիդանյանը Ստամբուլում կմասնակցի Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 89-րդ նստաշրջանին։

Նշվում է, որ վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆիդանյանը պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ ու Արտաքին գործերի նախարարություն։

Ամենաթարմ