fbpx
Զինված Ուժեր

Թուրքական ինքնաթիռների Երևան շարժվելու տեղեկությունը կեղծ է․ Infocheck

Երեկ avia.pro լրատվակայքը տեղեկություն էր տարածել, թե թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաքին են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա։ Ըստ կայքի աղբյուրների՝ թուրքական կողմը հերթական շատ վտանգավոր սադրանքն է սանձազերծել՝ իր F-16 կործանիչներն ուղղելով դեպի Երևան, հայտնում է Infocheck-ը։


«Առնվազն երկու թուրքական ռազմական ինքնաթիռներ ուղղություն են բռնել դեպի Երևան՝ մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, ինչը Թուրքիայի ՌՕՈւ-ի սպառազինության մեջ գտնվող ավիացիոն հրթիռների խոցման շառավիղն է, ապա շրջադարձ են կատարել և վերադարձել ետ: Ակնհայտ է, որ դրանով իսկ գործարկվել է Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ հարված հասցնելու սցենարը», – նշված էր նյութում։


Տարածվող տեղեկությունը արագորեն հայտնվեց նաև հայկական մամուլում։ Տեղեկությունը շրջանառվեց ինչպես լրատվականներում, այնպես էլ սոցիալական մեդիայում՝ տարբեր օգտատերերի նախազգուշական հայտարարություններով։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում հայտնեց, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Խոսնակն այդ մասին կատարել է նաև ֆեյսբուքյան գրառում՝ իր պաշտոնական էջում։


Աղբյուրից հիշեցնում են, որ հուլիսի 31-ին եղավ հայտարարություն, որ թուրքական օդուժի F-16 բազմաֆունցիոնալ կործանիչներ են ժամանել Ադրբեջան՝ մասնակցելու TurAz Qartalı-2020 համատեղ զորավարժություններին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ