Թեհրանը դեռ չի տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու հեռանկարներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Հիմա մենք չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հեռանկարներ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Թեհրանը ներկայումս չունի որևէ հիմնավորում ԱՄՆ-ի պետական պաշտոնյաներից որևէ մեկի հետ բանակցություններ վարելու համար:
Նա նշել է, որ Թեհրանին անհրաժեշտ է սպասել այլ պայմանների և հետևել իրավիճակի հետագա զարգացմանը:
Վերջին ամսում ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների շուրջ իրավիճակը զգալիորեն սրվել է: Ամերիկյան իշխանությունները սահմանել են կոշտ պատժամիջոցներ Իրանի տնտեսության առանցքային ոլորտների նկատմամբ և շարունակում են ուժեղացնել ճնշումը պատժամիջոցների միջոցով: