fbpx
Քաղաքականություն

Քաղաքացիական պատերազմ սանձազերծող միակ թեկնածու մնում է Քոչարյանը․ Ստյոպա Սաֆարյան

Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը գուժում է քաղաքացիական պատերազմ։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշում է, որ քիչ ավելի վաղ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր գուժել, որ տակը մնում է քաղաքացիական պատերազմ։

«Ակնհայտորեն, քարոզարշավի վերջում Փաշինյանը հրապարակայնորեն ամրագրել է առաջին տեղն ու հանրային աջակցությունը և դրա սանձազերծման կարիքն ամենաքիչն ինքը ունի։ Այդ դեպքում քաղաքացիական պատերազմ սանձազերծող միակ թեկնածու մնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր դաշինքով։ Ու հարց․ երկու նախագահները վախենո՞ւմ են նրա անունը տալ», – գրել է Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Քոչարյանին թողնված է երկու ճանապարհ՝ կամ հաստատում է, որ ինքը դրա սանձազերծողն է, կամ ապացուցում է, որ հաշտվելու է ընտրության արդյունքների հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ