Հայտարարվել է, որ Telegram հավելվածում շուտով կհայտնվի Ձայնային չաթ (Voice chat) կոչված գործառույթը։
Սրա շնորհիվ հրապարակային (public) խմբերի բաժանորդները կամ ադմինիստրատորները հնարավորություն կունենան ընդհանուր զանգ կատարելու։
Այն կունենա որոշակի պարամետրեր, օրինակ՝ որ տվյալ ձայնային չաթով կարող են շփվել միայն ադմինիստրատորները։
Նշվում է, որ Ձայնային չաթ գործառույթը դեռևս միայն Telegram 7.3-ի բետա տարբերակվում է, բայց կարճ ժամանակ անց կհայտնվի նաև ռելիզում։