Հյուսիսային Կորեայի արտակարգ հակահամաճարակային պետական շտաբի տվյալներով՝ մայիսի 28-29-ը երկրում գրանցվել է բարձր ջերմությամբ ավելի քան 100 հազար հիվանդ։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 30-ին հայտնել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը: Վերջին 24 ժամում հիվանդության հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Մայիսի 29-ի ժամը 18:00-ի դրությամբ՝ ապրիլի վերջից մինչ օրս, տենդով հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 3.549.590, որոնցից ավելի քան 3.360.990-ը (94.687%) ապաքինվել է, իսկ առնվազն 188.530-ը (5.311%) բուժում է անցնում։ Այս պահին մահերի թիվը կազմում է 70, իսկ մահացությունը՝ 0,002%»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հրապարակման մեջ։
Հյուսիսային Կորեայում COVID-19-ի բռնկումը գրանցվել է մայիսի 12-ին, որից հետո ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը հայտնեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով։ Մինչ այդ երկիրը պաշտոնապես չէր հայտնել COVID-19-ի ոչ մի դեպքի մասին՝ համաճարակի սկզբից ի վեր։