Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու պահանջը չբավարարվեց

Հրապարակող՝

Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու պահանջը չբավարարվեց

Ամենադիտվածներ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել երկրի վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե հայտնելու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պահանջը՝: Այդ մասին, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ: 
«Մենք չենք պատրաստվում ժամանակ տրամադրել թատերական ներկայացման համար»,- հեռուստաալիքին հայտարարել են Բրիտանիայի կառավարությունում: 
Քորբինն ավելի վաղ խորհրդարանում պահանջ Էր ներկայացրել Մեյին անվստահության քվե հայտնելու հարցի վերաբերյալ: Նա «անընդունելի» Է համարել Brexit-ի պայմանների շուրջը Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի խորհրդարանական քվեարկությունը հաջորդ տարի հետաձգելու՝ նրա որոշումը, որը պետք Է կայանար դեկտեմբերի 11-ին: Նրա կարծիքով՝ վարչապետին անվստահության քվե հայտնելու գործընթացը «միակ միջոցն» Է, որպեսզի Brexit-ի գործարքի շուրջը քվեարկությունն անցկացվի այս շաբաթ:

Ամենաթարմ