fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը:

Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ պատգամավոր Անջելա Սմիթի առաջարկությանը, որում ափսոսանք է արտահայտվում կառավարական գործարքի պայմանների և ԵՄ-ի հետ ապագա հարաբերությունների ձևաչափի կապակցությամբ:

Այդպիսով, 169 ձայնի առավելությամբ ընդդիմությունը կառավարության նկատմամբ հաղթանակ տարավ: Հավելենք նաև, որ Բարոնուհի Սմիթի առաջարկը Համայնքների պալատի պատգամավորներին նաև կոչ էր անում «վճռականորեն մերժել» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը՝ առանց կողմերի պայմանավորվածության համաձայն: Այն ընդունվել էր խորհրդարանական 3-օրյա բանավեճերից հետո վերին պալատի կողմից, որտեղ գերակշռում են Brexit-ի հակառակորդները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 25-ին ԵՄ անդամ երկրները առաջնորդները համաձայնեցրել էին Brexit-ի պայմանների շուրջ գործարքը և Լոնդոնի հետ հետագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագիրը: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է բրիտանացի օրենսդիրների հավանությունը, ինչպես նաև վավերացում ԵՄ բոլոր երկրների կողմից:

Այսօր բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում տեղի կունենա սկզբունքային քվեարկություն, որի ընթացքում ստորին պալատի պատգամավորները պետք է կամ հաստատեն Brexit-ի գերծարքը, կամ մերժեն այն:

Հաղորդում է shantnews-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ