fbpx
Իրավական

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը․ Բադասյանը՝ քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին, Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության:

«Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում.

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը,

Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն,

Հետեւաբար նաև ակնհայտ է, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել եւ գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետեւաբար ոստիկանության գործողությունների՝ համաչափությունը։

Հ. Գ. արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3138717942846286

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ